Գերմանիայի Բունդեսլիգայի 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն ընդունել է Բեռլինի «Հերտա»-ին:
47-րդ րոպեին Էրիկ Դուրմը Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո կրկնապատկեց հաշվի տարբերությունը:
Հիշեցնենք, որ 9-րդ րոպեին դաշտի տերերը բացել էին հաշիվը: Խփած գնդակով աչք էր ընկել սերբ պաշտպան Նևեն Սուբոտիչը: Մխիթարյանի ակտիվում գրանցվել էր առաջին գոլային փոխանցումն այդ խաղում:








































