Պարզվում է` շատ աղջնակներ, ովքեր նոր են տարրական դպրոց գնացել, արդեն փորձում են նիհարել: Մասնագետների խոսքերով` ավելի ու ավելի շատ թվով մարդիկ են տառապում անորեքսիայից: Նման հիվանդությամբ տառապողներից որոշները դեռևս 9 տարեկան են: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
301 դպրոցականի շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ավելորդ քաշ ունեցողներն ավելի գոհ են իրենց կազմվածքից, քան առավել նիհար համադասարանցիները: 6 տարեկան հարցման մասնակիցներին արդեն անհանգստացրել է իրենց քաշը:
Աղջիկներն առավել հաճախ են ցանկացել նիհարել, քան տղաները: Ի տարբերություն ավագների` փոքրիկ երեխաներն առավել հաճախ են դիետա պահել:










































