Իտալական «Ինտեր»-ի փոխնախագահ Խավիեր Ձանետին կարծում է, որ ֆուտբոլում կարող է կատարվել ամեն ինչ, այդ իսկ պատճառով չի բացառել անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի վերադարձն «Ինտեր»:
Ըստ ղեկավարի խոսքերի` ամեն ինչ կախված է թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի որոշումից: Եթե վերջինս ցանկանա վերադարձնել Բալոտելիի տրանսֆերը, ապա թիմը կսկսի բանակցություններ վարել «կարմիրներ»-ի հետ:
Հիշեցնենք, որ Բալոտելին կարիերան սկսել է «Ինտեր»-ում, 3 անգամ դարձել Իտալիայի չեմպիոն, Իտալիայի Գավաթակիր և Իտալիայի Սուպերգավաթակիր:
«Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Եթե Մանչինին ցանկանա, ապա Բալոտելին կվերադառնա «Ինտեր»: Վստահ եմ, որ եթե Բալոտելին մնար «Ինտեր»-ում, ապա կշարունակեր աճել որպես ֆուտբոլիստ»,- Ձանետիի խոսքերն է մեջբերել Corriere Dello Sport-ը:








































