Չինական «Տյանշի» կորպորացիան որոշել է իր աշխատակիցների կեսից ավելիին՝ 6400 մարդու, ուղարկել 4-օրյա հանգստի Փարիզ, հայտնում է The Guardian-ը:
Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը, ընկերության ղեկավար Լի Ցզյուանը նախօրեին հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ: Հանգստի մի մասը չինական ընկերության աշխատակիցները կանցկացնեն Նիցցայում:
Ֆրանսիա ուղևորվելու համար տեղեր էին ամրագրվել 140 հյուրանոցներում, որոնց մեծ մասը՝ Փարիզում:
Ինչպես սպասվում է, այդ ուղևորությունը «Տյանշիին» կարժենա 13 մլն եվրո:











































