Շվեյցարական Nestle ընկերությունը պատրաստ է Ուկրիանայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի Roshen հրուշակեղենի կորպորացիան գնել 1 մլրդ դոլարով, գրում է Bloomberg-ը: Իր հերթին, Ուկրաինայի նախագահն ընկերությունը գնահատում է 3 մլրդ դոլար: Ավելի փոքր գումարով նա պատրաստ չէ գործարք կնքել:
Nestle-ն ներկայումս այդ ակտիվի գնումով հետաքրքրված միակ ընկերությունն է: «Ընկերությունն այդ գնով վաճառելու հնարավորություններ գործնականում չկան»,- կարծում է Roshen-ի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Մոսկալևսկին:
«Բանակցությունները շարունակվում են»,- նշել է Պորոշենկոյի վարչակազմի ղեկավար Բորիս Լոժկինը:
Roshen-ի համար ներդրողներ ընտրում է Rothschild ներդրումային ընկերությունը:
Nestle-ում նշված տեղեկությունը չեն մեկնաբանում:












































