Պարզվել է, որ ամերիկացի երկվորյակ աղջիկները տարբեր հայրեր են ունեցել՝ գրում է New York Post-ը: Դա բացահայտվել է ԴՆԹ-ի անալիզի արդյունքում: Այդ պատճառով դատարանը որոշել է, որ Նյու Յորքի բնակիչը պարտավոր է ալիմենտ վճարել միայն մեկ երեխայի համար:
Աղջիկները ծնվել են 2013թ. հունվարին: Երկվորյակների ծնողները սիրավեպ են ունեցել, իսկ 2014թ. հոկտեմբերին սոցիալական ծառայությունների շրջանային վարչությունը մոր անունից ալիմենտի դիմում է ներկայացրել դատարան: Հաստատվել է, որ տղամարդը երկու աղջիկների հայրն է:
Սակայն ԴՆԹ-ի անալիզի արդյունքները ցնցող էին: Պարզվել է, որ մայրը իր հայցում չի պարզաբանել, որ այդ նույն շաբաթվա ընթացքում սեքսով է զբաղվել նաև մեկ այլ տղամարդու հետ:
Դատարանը որոշել է, որ պատասխանողը պետք է վճարի շաբաթական 28 դոլար՝ միայն մեկ երեխայի համար, իսկ երկրորդ երեխայի հոր ինքնությունը պարզված չէ:









































