«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին բանակցություններ է վարել գործակալ Մինո Ռայոլայի հետ` Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերի հնարավոր ձեռքբերման կապակցությամբ: «Ռոսսոներիներ»-ի կազմում շվեդ ֆուտբոլիստը հանդես է եկել 2010-2012 թվականներին` նվաճելով Իտալիայի առաջնության 2010/11 թվականների մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսը:
Football Italia-ի տեղեկությունների համաձայն` «Միլան»-ը հետաքրքրված է Իբրահիմովիչի ծառայություններով և մտադիր է թիմ վերադարձնել նրան, եթե ֆուտբոլիստը համաձայնի աշխատավարձի էական նվազեցման:
Գալիանին պատրաստ է 3-ամյա պայմանագիր առաջարկել Իբրահիմովիչին` տարեկան 6.5 մլն եվրո աշխատավարձով, մինչդեռ ՊՍԺ-ում ֆուտբոլիստը տարեկան 14 մլն եվրո է վաստակում:





































