Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան վերականգնվել է վնասվածքից ու նախապատրաստվում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալ»-ի հետ պատասխան խաղին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Պոգբան այսօր մարզվել է ամբողջական ծրագրով՝ առանց սահմանափակումների: Կիսապաշտպանը ենթածնկային հոդի վնասվածք ուներ:
Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղն ավարտվել է «Յուվենտուս»-ի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 12-ին:







































