«Լիվերպուլ»-ի հարձակվող Դենիել Սթարիջը, ով ազդրի 4-ժամյա վիրահատության է ենթրկվել ԱՄՆ-ում, բաց կթողնի շուրջ 6 ամիս: Այդ մասին հայտնում է Mirror-ը:
Անգլիայի հավաքականի հարձակվողը ստիպված էր միջամտության դիմել, քանի որ ընթացիկ մրցաշրջանում ազդրի վնասվածքն անընդմեջ անհանգստացնում էր նրան և չէր տալիս կայուն խաղալու հնարավորություն:
Սթարիջը պետք է հանգիստ պահպանի 4 ամիս, այնուհետև բժիշկները կհետազոտեն նրան և կորոշեն, կարո՞ղ է արդյոք ֆուտբոլիստը վերսկսել մարզումները: Սթարիջը, հավանաբար, կկարողանա խաղադաշտ վերադառնալ նոյեմբերին:








































