Reuters գործակալությունից լուսանկարիչ Ֆաբրիցիո Բենշը Դրեզդենի արխիվներում հայտնաբերել է պատերազմի վերջին օրերին Բեռլինի լուսանկարների զարմանալի հավաքածու: Դրանց հեղինակը խորհրդային լուսանկարիչ Գեորգի Սամսոնովն է:
Բենշը փնտրել և գտել է Սամսոնովի լուսանկարներում երևացող ներկայիս վայրերը և լուսանկարել դրանք արդեն 70 տարի անց: Արդյունքը «առաջ և հետո» ժանրի պատմությունն է` սովորական Բեռլինի փողոցներ և սարսափելի անցյալ:
Բենշն ասել է, որ հիանում է Սամսոնովով, քանի որ նա ցույց է տվել Բեռլինը` պատմության մեջ գլխավոր պահերից մեկը` գումարտակի առաջխաղացումը, քաղաքի դրությունը:
Հիշեցնենք, որ Երրորդ ռայխի մայրաքաղաք Բեռլինը 1945-ի մայիսին ռազմական գործողությունների բացառիկ գոտի էր դարձել` ռմբակոծված փողոցներ, գազի և էլեկտրականության բացակայություն, ամենօրյա պայքար սնվելու համար:





















































