Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը վաճառում են Նոր Օռլեանում գտնվող իրենց առանձնատունը, հայտնում է TMZ-ը:
Տունն արժե 6,5 մլն դոլար, գնվել է 2005 թ. 3,5 մլն դոլարով: Առանձնատունն ունի 5 սենյակ, դիզայնի որոշ տարրեր անձամբ Բրեդ Փիթն է արել: Նշվում է, որ զույգը պոտենցիալ գնորդներին արգելում է լուսանկարել ներքին հարդարանքը:
Ջոլին և Փիթը Նոր Օռլեան են տեղափոխվել, որ տեղի բնակիչներին օգնեն 2005 թ. օգոստոսի ավերիչ «Կատրինա» փոթորկից հետո:









































