Երգչուհի Մայլի Սայրուսը միասեռականներին ու անտուն մարդկանց օգնելու նպատակով ստեղծում է «Երջանիկ հիպի» (Happy Hippie) հիմնադրամը, հայտնում է Billboard-ը:
22-ամյա երգչուհին խոստովանում է, որ իր ոչ բոլոր կապերն են եղել հետերոսեքսուալ: «Ես զգում եմ, որ ես մեծ իշխանություն ունեմ, բայց բազմաթիվ երիտասարդներ չեն կարող նույնն ասել, նրանց ղեկավարում են ծնողները»,- ասել է նա:
Սայրուսն ավելի վաղ արդեն ուշադրություն դարձրել էր միասեռականների ու անտուն մարդկանց խնդիրների վրա:












































