Google ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած համաժողովի ժամանակ հայտնել է, որ բջջային սարքերից կատարված որոնումներն առաջին անգամ գերազանցում են համակարգիչներից կատարված որոնումները։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Ամերիկյան ընկերությունն ամեն ամիս մշակում է ավելի քան 100 մլրդ որոնողական հարցում։ Չի հստակեցվում, թե դրանցից որքանն է բաժին ընկնում բջջային սարքերին։
Google-ը համաժողովի ժամանակ նաև ներկայացրել է գովազդի ձևաչափեր, որոնք առավել հարմարեցված են բջջային սարքերի հետ աշխատանքի համար։








































