Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է իր գործողությունները Թուրինի «Յուվենտուս»-ի հետ հանդիպմանը (2:1): Ռամոսը դժգոհ է իր խաղից:
«Սարսափելի խաղացի, բայց չեմ պատրաստվում հանձնվել: Իմ պարագայում այդ տարբերակը չի գործում: Հավատում եմ մարզիչ Կարլո Անչելոտիին, իսկ նա հավատում է ինձ: Առջևում դեռ պատասխան խաղ կա:
Մենք կարող ենք առավելությունը մեր կողմը շրջել: «Բեռնաբեո»-ում պետք է ավելի լավ խաղալ, քան այսօր: Վստահ եմ, որ ամեն ինչ կատսացվի»,- Ռամոսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ թիմերի պատասխան մրցավեճը տեղի է ունենալու մայիսի 13-ին:










































