Թուրինի «Յուվենտուս»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է Մադրիդի «Ռեալ»-ի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է Calciomercato-ն:
Ավելի ուշ Ռայոլան հայտարարել է, որ չի ցանկանում խոսել Պոգբայի ապագայի մասին, սակայն նշել է, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված են մեծագույն ակումբներ:
Հավելենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան մասնակցել է 22 հանդիպման, դարձել 7 գոլի և 2 գոլային փոխանցման:








































