Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Գնդակը Սերժ Սարգսյանի դաշտում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ,  քաղաքագետ Կայծ Միասյանը:


– Պրն. Մինասյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ նախագահական ընտրությունները, արդյունքները որքանո՞վ էին անակնկալ:

– Նախևառաջ մթնոլորտն ավելի հանգիստ էր, քան հինգ տարի առաջ: Այս անգամ, համեմատած 2008-ի ընտրությունների հետ, այնքան էլ մրցակցային չէին, և արդյունքները կանխատեսելի էին, բայց հինգ տարի առաջ ավելի մեծ աշխուժություն կար,  քան այսօր: Այսօրվա ընտրությունների արդյունքները շատ կանխատեսելի էին, և եթե հաշվենք վերջին տվյալներով Սերժ Սարգսյանի ձայների ընդհանուր թիվը՝ 58 տոկոս, կարող ենք ասել, որ  սպասելի ցուցանիշ է:

– Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ հաղթել է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ ժողովուրդը: Բացի այդ, նրա ստացած ոչ քիչ ձայները  ասում են, որ ոչ թե միայն իրենն են,  այլ բոլոր ընդդիմադիր ուժերինը, որոնք չմասնակցեցին ընտրություններին:

– Րաֆֆի Հովհաննիսյան անձնավորությունը շատ հետաքրքիր է: Իմանալով, որ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները թեկնածու չպետք է ներկայացնեին այս ընտրությանը, նա իր խաղը խաղաց բնականոն ձևով: Հիմա փորձում է ցույց տալ, որ ընդդիմության մեջ նոր ընդդիմություն կա, որ ինքը պետք է ներկայացնի այդ նոր ընդդիմությունը՝ միևնույն ժամանակ իմանալով, որ ամենատկար կուսակցությունը ընդդիմության դաշտում ԱԺ-ում ներկայացված իր կուսակցությունն  է: Եվ հիմա 36 տոկոս հավաքելով՝ նա փորձում է ցույց տալ, որ ԲՀԿ-ն կամ Կոնգրեսը պետք է որոշեն՝ ինչ ձևով մոտենան իր ուժին: Մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանը ճնշում է դնում թե իշխանության, թե ընդդիմության վրա, որ ցույց տա, թե այլևս անկարելի է քաղաքական կյանքը մշակել առանց իր անունը, իր գաղափարները, իր ուժը ներառելով: Նա իր խոսքը ավելի շուտ ուղղում է ընդդիմությանը, քան նախագահին: Իրականում նա գիտեր, որ պետք է պարտվեր, բայց կարևորն այն է, թե քանի տոկոսով պետք է պարտվեր, և եթե 20 տոկոսով պարտվեր, ուրիշ Րաֆֆի Հովհաննիսյան պետք է ունենայինք փետրվարի 18-ից հետո, և երբ ընդդիմադիր թեկնածուներից՝ Բագրատյանից, Հայրիկյանից մի քանի անգամ շատ տոկոս է հավաքում, սրանով ինքը ցույց է տալիս, որ այլևս ընդդիմությունն իր շուրջը պետք է հավաքվի: Սա իր գաղափարն է, իր ուզածն է, բայց չեմ կարծում` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն կամ Կոնգրեսը պետք է Րաֆֆի Հովհաննիսյանին ուրախանալու առիթ տան, ճիշտ հակառակը:

Հիմա գնդակը Սերժ Սարգսյանի կողմն է,  նա ուզում էր անպայման հանգիստ վերընտրվել, քանի որ իր համար վատ հիշատակ էր 2008-ի նախագահական ընտրությունը: Հիմա գնդակն իր դաշտում է, հարցն այն է՝ արդյոք նա պետք է փոխի՞  քաղաքական կարգավիճակը, համակարգը, անձերը, թե՞ ոչ, կերիտասարդացնի՞ քաղաքական ղեկավարներին, թե՞ ոչ: Նախագահն այնքան շեշտեց  փոփոխությունների անհրաժեշտության մասին, որ հիմա, երբ հանգիստ է, մեծամասնություն ունի խորհրդարանում, վերընտրվեց իբրև նախագահ, ուրեմն պետք է ցույց տա՝ արդյոք ուզո՞ւմ է փոխվի այս կարգավիճակը, թե՞ ոչ: Սերժ Սարգսյանը գիտի ամբողջ Հայաստանի իրավիճակը և ստիպված է փոխվել: Սա  է իմ առաջին տպավորությունը:

– Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, հաղթել է ժողովուրդը և Սերժ Սարգսյանին մեկ օր ժամանակ տվեց, որ շնորհավորի ժողովրդին հաղթանակի համար:

– Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքին երկրորդեց Շարմազանովը՝ ասելով, որ երկրում անցել են ամենաորակյալ ընտրությունները և քաջալերեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Սա նշանակում է, որ, անշուշտ, Սերժ Սարգսյանը վստահաբար պետք է ասի՝ ժողովուրդը հաղթեց, քանի որ ընտրեց նախագահ, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը ուզում է ցույց տալ, որ ինքը կներկայացնի ժողովրդին անուղղակի ձևով, բայց ավելի շուտ ընդդիմության առաջնորդ լինելու հետ կապված, քան նախագահ:

– Կայծ, մեծ թիվ են կազմում անվավեր քվեաթերթիկները, ի՞նչ պետք է անել այսպիսի` հուսահատված, արտագաղթի մեծ ցանկություն ունեցող հասարակության հետ:

– Նախ բնական է, որ այդպիսի բաներ կկատարվեին Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում: Հայաստանում 40 տոկոսը չմասնակցեց ընտրություններին, ինչը նշանակում է, որ մթնոլորտն անվստահելի է, ընկերային պայմանագիր չկա ժողովրդի և ղեկավարության միջև: Եվ սա է ամենակարևոր մարտահրավերն իշխանության համար, ուրեմն պետք է շտկեր այդ ընկերային պայմանագիրը, և պետք է ստեղծել վստահության մթնոլորտ: Եվ երբ 40 տոկոսը չի մասնակցում ընտրություններին, անվստահություն կա, սա նշանակում է, որ քաղաքական առաջադրանք չկա, չկա քաղաքական մրցում, և ժողովուրդը հուսախաբ է և եթե շատ հուսախաբ է, հեռանում է Հայաստանից: Սա  իրականություն է, և ուրեմն պետք է իրավիճակը փոխվի: Ինչպե՞ս պետք է փոխել. հիմա Սերժ Սարգսյանի հերթն է ցույց տալու՝ ինչպես պետք է փոխվել: Օրինակ՝ եթե նախագահն ընտրություններից առաջ ներողություն հայտնեց իր սխալների համար, լավ օրինակ է, դրանք շտկելու համար: Ի դեպ, առաջին անգամ է  Հայաստանի քաղաքական կյանքի մեջ նախագահը ներողություն հայտնում իր սխալների համար, այսինքն՝ ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ վարչապետները այսքան ժամանակ չէին խոսել իրենց սխալների մասին: Բայց սա բավարար չէ, որ մենք այս գնահատականից հետո 100 տոկոսով վստահություն ունենանք նրա նկատմամբ, բայց անհրաժեշտ է այդպիսի խոսքեր, որպեսզի վստահություն ստեղծվի:

– Մենք տեսնում ենք, սակայն, որ իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որևէ քայլ չեն անում վստահություն ձեռք բերելու, արտագաղթը կասեցնելու համար:

– Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա անձերն ազատ են ներս ու դուրս անելու, բայց նախագահը պետք է շտկի  ժողովրդի ամենօրյա կյանքի պայմանները այնպես, որ նա արտագաղթել չուզենա և այլն: Եվ եթե չշտկես, նշանակում է` լավ նախագահ չես և լավ կառավարություն չունես: Դու պատասխանատու պետք է լինես այդ հասարակության կյանքի բարելավումն ապահովելու համար: Սերժ Սարգսյանը մի կողմից խաղում է՝ քաջալերել ազգային ոգին, մյուս կողմից՝ չի կասեցնում արտագաղթը: Այստեղ հակասություն կա, բայց առաջին անգամ չէ, որ հակասություն կա Սերժ Սարգսյանի խոսքի և գործի մեջ: Նա շախմատի մասնագետ է, մարդամոտ է, բայց ինքը ղեկավար է, և ուզում է ցույց տալ, որ կզատի բոլոր խնդիրները: Անշուշտ, ինքը և իր կազմը պետք է պատասխանատու լինեն արտագաղթի համար և ոչ միայն իրենք, այլև ընդդիմությունն էլ, և ընդդիմությունն էլ պետք է մթնոլորտ և վստահություն ստեղծի: Օրինակ՝ այս վերջին նախագահական ընտրությունը պարտություն է ընդդիմության համար, որովհետև չեն հաջողել եռյակ ընդդիմադիր թեկնածուները: Եթե հաջողեին, կնշանակեր, որ պատասխանատու և զորավոր ընդդիմություն ունենք, այլընտրանք կունենայինք, բայց երբ ոչ միասնական թեկնածու կա և ոչ էլ ընտրություններին սեփական թեկնածու, սա անպատասխանատու կեցվածք է:

– Ի՞նչ կլինի առաջիկայում, ևս երկու հանրահավաք և այդպես ալիքը կմարի-կգնա՞:

– Ըստ իս՝ ցույց պետք կազմակերպվի, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ պետք է ուսումնասիրի՝ ինչքան մարդ կհավաքվի, նա ստիպված է պատասխանատու խոսքեր ասել՝ իբրև պետական այր և ուզում է դաշտը գրավել, որ ցույց տա, որ այս ընտրությունները չեն վերջացել, որ պետք է հաշվի առնեն իր գաղափարները, իր ուժը: Եթե նա մտածում է` շարժում կսկսվի (ես այդպես չեմ կարծում), իսկ Սերժ Սարգսյանն էլ պետք է ընդունի, որ իր գլխավոր ընդդիմադիրը Րաֆֆի Հովհաննիսյանն է, չեմ կարծում՝ սա պետք է հաջողվի, որովհետև մեկ բան է քվե տալ, մեկ ուրիշ բան է ցույցի գալ և մասնակցել, մանավանդ որ, դժբախտաբար կամ բարեբախտաբար, Հայաստանի հոգեբանական վիճակը դարձյալ պայմանավորված է Մարտի 1-ի դժբախտ դեպքով: Ժողովուրդը ցույցի չի գնա, հոգնել է, որքան ցույցեր կազմակերպեց Կոնգրեսը, այդ մարտավարությունն արդեն վերջացած  է, և պետք է ուրիշ ձևով մոտենալ հարցին, և շարժումը, որը Լևոն Տեր-Պետրոսյանն էր առաջնորդում, հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարողանա նույն սխալը կրկնել: Ըստ իս՝ Րաֆֆի  Հովհաննիսյանը կամ պետք է բարձրացնի հարց, որ պետք է լուծարվի խորհրդարանը, և նոր ընտրություններ պետք է կազմակերպվեն, կամ պետք է պահանջել կարգավիճակի փոփոխություն: Բայց ինչպես սկզբում նշեցի, գնդակը Սերժ Սարգսյանի դաշտում է. նա կամ կապացուցի, որ իր նախկին խոսքերը դատարկ խոսքեր են, կամ այդ խոսքերը իրականություն կդարձնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում