ՀԱՕԿ-ը տեղեկացնում է, որ Ռումինիայի Բրաշով քաղաքի օլիմպիական համալիրում փետրվարի 17-ին տրվել է Եվրոպայի օլիմպիական պատանեկան ձմեռային 11-րդ փառատոնի մեկնարկը:
Բացմանը ներկա են եղել ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգեն, ԵՎՕԿ նախագահ Պատրիկ Հիկեն, Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան և բազմաթիվ երկրների ԱՕԿ պաշտոնական ներկայացուցիչներ:
Եվրոպայի 45 երկրների 958 մարզիկ-մարզուհիների թվում են Հայաստանի պատվիրակներ լեռնադահուկորդ Եվա Փարոյանը, դահուկավազորդներ Արայիկ Գրիգորյանը և Սլավիկ Սիմոնյանը:
Ծրագրում ընդգրկված է ութ մարզաձև՝ լեռնադահուկ, բիաթլոն, դահուկավազք, դահուկացատկ, սնոուբորդ, հոկեյ, շորթ-թրեք և գեղասահք:
Պատանի օլիմպիականները, որոնք 15-18 տարեկան են, կպայքարեն 37 մեդալի համար:
Մարզական փառատոնը կավարտվի փետրվարի 22-ին: