Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը մեկնաբանել է Ֆլոյդ Մեյուեյզեր – Մենի Պակյաո մենամարտը, որն ավարտվել է ամերիկացի բռնցքամարտիկի հաղթանակով՝ մրցավարների միաձայն որոշմամբ:
«Ես ցանկանում էի սպանել մրցակիցներիս, քանի որ բնածին մարդասպան եմ: Ցանկանում էի հաղթել գեղեցիկ ու ցավ պատճառել հակառակորդներիս:
Հիմա մի բռնցքամարտիկից ստեղծում են լավ տղայի կերպար, մյուսից՝ հրեշի, ու գումար վաստակում: Բռնցքամարտը փոխվել է: Մեյուեյզերն ու Պակյաոն գործարարներ են»,- Թայսոնի խոսքերը մեջբերում է Daily Telegraph-ը:










































