Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա» – «Բավարիա» խաղը սպասարկելու է իտալական մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Ռիցոլիի գլխավորությամբ:
Վերոգրյալ խաղը կայանալու է մայիսի 6-ին: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 12-ին:
Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում Ռիցոլին 5 հանդիպում է սպասարկել՝ ցույց տալով 27 դեղին և 1 կարմիր քարտ:










































