Էսպրեսոն նվաճում է տիեզերքը. Միջազգային տիեզերակայանում առաջին անգամ իսկական էսպրեսո սուրճ են խմել, հայտնում է TASS-ը:
Սուրճը եփել ու խմել են անկշռելիության պայմաններում: Դա հնարավոր է դարձել վերջերս ուղեծիր ուղարկված ունիկալ սրճեփի օգնությամբ: Թվում է, թե հասարակ մանրուք է, սակայն տիեզերքում սուրճ եփելը առաջնակարգ տեխնոլոգիաներ է պահանջում:
Սրճեփը իտալական «Ֆուտուրա» առաքելության գիտական փորձաքննության նորույթն է, որն իրականացրել է առաջին իտալուհի աստղագնաց Սամանտա Քրիստոֆորետտին:
Նրա վկայությամբ՝ տիեզերական էսպրեսոն համով ու բաղադրությամբ, թնդությամբ միանգամայն նման է երկրային սուրճին, որը կարելի է համտեսել Ապոնինների ցանկացած բարում:
Սուրճը համտեսել են նաև արշավախմբի մյուս անդամները՝ ռուս տիեզերագնաց Գենադի Պադալկան, Միխայիլ Կորնիենկոն, Անտոն Շկապլերովն ու ամերիկացիներ Սքոթ Քելլին ու Տերրի Վերսթը:
Սակայն սրճեփը ոչ միայն համադամասերների քմահաճույքն է: Այս ունիկալ սարքը կօգտագործվի անկշռելիության պայմաններում հեղուկների մասին նոր գիտելիքներ ստանալու համար:










































