Saturday, 20 06 2026
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում

Րաֆֆի Հովհաննիսյանն ու գերզգայուն հասարակությունը (լուսանկարներ)

Ազատության հրապարակում տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական առաջին գործողությունը, որ իրականացվեց ասուլիսի ձևաչափով: Հովհաննիսյանը հայտարարեց, որ մինչև փետրվարի 20-ի ժամը 17-ը Սերժ Սարգսյանին կոչ է անում հանդիպել իր հետ ու քննարկել իշխանությունը ժողովրդին փոխանցելու տարբերակները: Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ թույլ չի տա յուրացնել ժողովրդի հաղթանակը, թույլ չի տա անգամ իր «կյանքի գնով»:

Նման հայտարարություն Ազատության հրապարակում կարծես թե մի անգամ արդեն հնչել է՝ այլ ձևակերպմամբ և այլ ինտերպրիտացիայով՝ «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»: Արդյունքում եղան զոհեր, բայց՝ քաղաքացիների շրջանում, ու հետո եղավ հնգամյա մի ժամանակահատված, երբ այդ զոհերի հիշատակն անգամ դարձավ քաղաքական առևտրի, ինտրիգների առարկա:

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայումս հանդես է գալիս կտրուկ հայտարարություններով, որոնք, սակայն, զուրկ են որոշակիությունից: Հովհաննիսյանը փաստորեն արդեն կատարել է առաջին հետաձգումը: Նա խոստացել էր բոլոր հարցերին պատասխանել այսօր՝ ժամը 17-ին, բայց հայտարարեց, որ ամեն ինչ կասի վաղը՝ ժամը 17-ին, ըստ էության չպատասխանելով որևէ էական հարցի:

Թե ինչ կասվի վաղը, և ինչը կրկին կհետաձգվի՝ պարզ չէ: Րաֆֆի Հովհաննիսյանը չպարզաբանեց նաև այն, թե նա ինչ կանի, եթե Սերժ Սարգսյանը չհանդիպի նրան: Սակայն միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն է սպասում որոշակի պատասխանների, նրա համար դեռ կան չպարզաբանված հանգամանքներ, առանց որոնց նա խուսափում է կարգախոսներից բացի՝ հստակ քաղաքական հայտարարություններ անել և հայտնվել այդ հայտարարությունների լուրջ պատասխանատվության ներքո:

Ի վերջո, Սերժ Սարգսյանին ուղղված հանդիպման պահանջը կարող է դիտվել մի կողմից՝ հանդուրժողության մշակույթի, քաղաքակրթական մոտեցումների դրսևորում, սակայն մյուս կողմից՝ ընդամենը քաղաքական առևտրի առաջարկ: Բանն այն է, որ քանի դեռ չկան կոնկրետ, փաստացի տարբերություններ նախադեպերի համեմատությամբ, հանրությունը ընդամենը կարող է արձանագրել, որ առայժմ կարծես թե ամեն ինչ գնում է իր սովորական կամ ավանդական հունով:

Պետք չէ բացառել այն տարբերակը, որ այս ամենն անակնկալ է նաև հենց իր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի համար, որը պարզապես պատրաստ չէր հայտնվել նման իրավիճակում, նման պատասխանատվության առաջ, երբ այն չստանձնելը պարզապես քաղաքական ինքնասպանություն կլինի, բայց ստանձնելն էլ հավասարազոր է անդունդի պռնկին քայլելուն, քանի որ այդ իմաստով Հայաստանի հասարակությունը հետընտրական հիասթափությունների հարուստ փորձ ունի և դարձել է չափազանց խստապահանջ, դատում է չափազանց խիստ չափանիշներով և գրեթե գերզգայուն է:

Լուսանկարը PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում