ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ դեմ չի լինի ապագայում հանդես գալ գերմանական ակումբներից մեկում:
«Իհարկե, այդ տարբերակը բացառել չի կարելի: Մի հիանալի օր, հնարավոր է, ես Գերմանիայի առաջնություն կտեղափոխվեմ: Եթե դա տեղի ունենար այժմ, ես «Բավարիա» կտեղափոխվեի: Անձամբ ինձ համար այն աշխարհի լավագույն 5 ակումբներից մեկն է:
Ապրել եմ Շվեդիայում, Նիդերլանդներում, Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում: Շատ բան գիտեմ այդ երկրների բնակիչների և մշակույթի մասին, ինչն էլ ձևավորել է ինձ որպես մարդ»,- նշել է Զլատանը:





































