Մեր կենսառիթմն այնքան հագեցած է, որ մենք չենք կարողանում հանգստանալ օրվա ընթացքում: Քիչ հանգստանալու հետևանքով էլ սկսում ենք հոգնածություն զգալ:
gogetnews.info-ն մարմնում հոգնածությունը հանելու մի քանի խորհուրդ է տալիս:
Ինչպես արագ թոթափել հոգնածությունը, եթե հոգնել են ձեր ոտքերը
Եթե հոգնել են ոտքերը, մասնավորապես, բարձրակրունկների հետևանքով, ապա ոտնաթաթի արյան շրջանառությունը լավացնելու համար ոտքի մատները մի քանի անգամ սեղմեք ու թույլ թողեք, ապա ոտնաթաթերով շրջանաձև շարժումներ արեք:
Եթե ոտքերն այրվում են, ապա ձեզ օգնության կգա սառեցնող էֆեկտով ոտքի կրեմը:
Ինչպես հանել ձեռքերի հոգնածությունը
Կանգնեք ուղիղ, ուղղվեք, ձեռքերը ներքև իջեցրեք ու թուլացրեք դրանք, ապա թափահարեք, դաստակներով կիսաշրջանաձև շարժումներ արեք մերթ մեկ, ապա՝ մյուս կողմը:
Շնչելիս ձեռքերը սահուն բարձրացրեք վեր, արտաշնչելիս իջեցրեք ներքև, մի քանի անգամ:
Աչքերի հոգնածությունը թոթափելու համար թարթեք: Աչքերով մարզանք արեք՝ մերթ մոտ նայեք, մերթ՝ հեռու: Նայեք աջ-ձախ, վերև-ներքև, մի քանի անգամ, ապա աչքերով ութ նկարեք մի քանի անգամ: Ի վերջո, աչքերը փակ մի քիչ նստեք:
Ինչպես հանել հոգնածությունը աշխատանքից հետո
Ընդունեք կոնտրաստային ցնցուղ: Նախ ընդունեք տաք ջրով ցնցուղ, ապա՝ սառը կամ գոլ: Կոնտրաստային ցնցուղը շատ է թուլացնում մարմինը, իսկ սառն այն առույգացնում է:
Հոգնածությունը թոթափելուն կնպաստի քնելը: Անգամ աշխատանքից հետո կես ժամ քնելը կվերականգնի ձեր ուժերը:
Իսկ ամենալավ տարբերակը մերսումն է. այն կթուլացնի լարված մարմինը:







































