Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Սեսար Ասպիլիկուետան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի` «Քրիսթալ Փելաս»-ի դեմ (1:0) հանդիպման և չեմպիոն հռչակվելու մասին, տեղեկացնում է BBC-ն:
«Գիտակցում ենք, թե ինչպիսի հզորություն ունի Անգլիայի առաջնությունը: Չեմպիոն դառնալն այդքան էլ հեշտ չէր: Ամեն խաղ եզրափակչի պես էր:
16 միավորով առաջ լինելը և Անգլիայի չեմպիոն հռչակվելը հիանալի արդյունք է: Անխոս, Մոուրինյոն անհրաժեշտ էր «Չելսի»-ին: Այս տարի մենք նվաճեցինք երկու գավաթ: Հիանալի արդյունք է»,- հայտարարել է Ասպիլիկուետան:









































