ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատեց, որ գոլերի արձանագրման ավտոմատ համակարգեր կտեղադրվեն Բրազիլիայի բոլոր այն մարզադաշտերում, որտեղ անց են կացվելու աշխարհի 2014թ. առաջնության հանդիպումներ: Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մոտ ժամանակներս կհայտարարվի մրցույթ, որի արդյունքում կընտրվի 4 համակարգերից մեկը (Hawk-Eye, GoalRef և երկու գերմանական համակարգեր, որոնց անվանումները չեն նշվում և որոնք մոտ ժամանակներս արտոնագիր կստանան ՖԻՖԱ-ից):
Համակարգը կկիրառվի նաև Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում:







































