Ապստամբների ներկայացուցիչները ապրիլի 12-ին հայտարարել են, որ քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմնակիցները սպանել են 10 հազար մարդու: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Բենղազիից նաև հայտնել են, որ Քադաֆիի կողմնակիցների գործողությունների հետևանքով մոտ 30 հազար մարդ վիրավորվել է, իսկ 20 հազարը՝ անհետ կորել: Ընդդիմադիրները նաև հատուկ շեշտել են, որ խաղաղ բնակչության անվտանգության ապահովման միջոցառումները բավարար չեն:
Տեղեկացնենք նաև, որ նախորդ օրը շարունակվել են կռիվները ապստամբների և Քադաֆիին աջակցող ուժերի միջև: Դրանք հիմնականում ընթացել են Միսուրատա և Աջդաբիայի քաղաքների մերձակայքում:





































