Գերմանիայում մահացել է բալետի պարուհի Մայա Պլիսեցկայան: Այս մասին հաղորդում է TASS-ը` վկայակոչելով Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինին։
Բալետի պարուհին 90 տարեկան էր:
«Ինձ զանգահարեց պարուհու ամուսինը` Ռոդիոն Շչեդրինը: Նա մահացել է սրտի նոպայից: Բժիշկները պայքարում էին, սակայն ոչինչ անել չկարողացան»,- ասել է Ուրինը:











































