Tuesday, 03 08 2021
Մենք գործողություններ ենք անելու, կանենք` կտեսնեք. Արմեն Ռուստամյան
Հարգալից խոսեք Արարատ Միրզոյանի մասին․ Վահագն Ալեքսանյան
12:13
ԱՄՀ-ն ռեկորդային 650 մլրդ դոլար կհատկացնի համաշխարհային տնտեսության վերականգնման համար
Ռուբինյանը ծիտիկների վրա է բարդում իրավիճակը․ Հայկ Մամիջանյան
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
Ավինյանի «պայքարը». ինչ է կատարվելու ՔՊ ներկուսակցական «ծիրում»
Պետական շահերի պաշտպանության 289 ուսումնասիրություն, ներկայացված 127 միջնորդագիր.Դատախազություն
Արդյոք Աշոտյանը լինելով Բաքվում, հավաքագրվել է որպես գործակալ․ Արուսյակ Ջուլհակյան
12:01
Տոկիո-2020․ Ինչպես են մրցավարները Կարեն Ասլանյանից խլում մաքուր հաղթանակը
Այդ երեք տարիներին ձախողումը բացառապես իմ անձնական քաղաքական ձախողումն է․ Ռուբինյանը՝ Թադևոս Ավետիսյանին
Մարտակերտի շրջանում խոշոր ՀԷԿ կկառուցվի
Ո՞ւր է Արարատ Միրզոյանը․ Գեղամ Մանուկյանը՝ Ռուբինյանին
Հակառակորդը կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ մարտական դիրքի ուղղությամբ. վնասվել է ավտոմեքենան. ՔԿ
Ունքը ուղղելու փոխարեն, աչքն եք հանել․ Մամիջանյանը՝ Ռուբինյանին
ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Խնդրում եմ որակումներից զերծ մնալ, հակառակ դեպքում շարունակությունը շատ դժվար ենք պատկերացնում. ԱԺ նախագահը՝ Աննա Մկրտչյանին
Կայծակը հարվածել է Օստանկինոյի աշտարակին
Ռուբեն Ռուբինյանը՝ Արմեն Գրիգորյանի՝ «Լեռնային Ղարաբաղի տարածք» եզրույթի մասին
ՌԴ Տվերի մարզում փոթորիկը 3 մարդու կյանք է խլել, մոտ 70 տուն է վնասվել
Չարաճճի պահվածքով ընդդիմությունը հարամ անելու սկզբունք է որդեգրել․ հուսով եմ՝ կսթափվեն․ Լուսինե Բադալյան
11:35
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն ամուրի է դարձել
Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել ՀՀ տարածք․ դա ապացուցվել է մեկ շաբաթ առաջ․ Ռուբինյան
ՊԵԿ-ը հորդորում է ակտիվ մասնակցել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման դասընթացներին
Նախկինում ծրարներ կամ քսակներ կային, հեղափոխությունից հետո մութ գործարքներ չկան․ Ռուբինյանը
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել․ 237 նոր դեպք է հաստատվել
Ձեր՝ Թուրքիայում գտնվելու նպատակը և շարժառիթը անհայտ է․ Աննա Մկրտչյանը՝ Ռուբեն Ռուբինյանին
11:05
Հայաստանում SoftConstruct-ի աջակցությամբ անցկացվեց համերգաշար նվիրված ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստներին
Հեղափոխությունը և ընտրությունները թույլ են տվել կոշտ, հանդուրժող քաղաքական բանավեճ ծավալել. Ռուբինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Հայտնի են ԱԺ նախագահի երեք տեղակալների թեկնածուների անունները

«Ո՞ւմ էիր ուզում….». Երևանում Կարինեն սպանել է իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ արած հարևանին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Կարինե Սոբչենկոյի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 42-ամյա Կարինե Սոբչենկոն 2014 թվականի հունիսի 30-ին Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղային հարկի սենյակներից մեկում խոհանոցային դանակով երկու հարված է հասցրել ու կյանքից զրկել Կարեն Մ.-ին:

Կարինե Սոբչենկոն մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Կարինեն վրդովվել է տուժող Կարենի կողմից իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ անելու պատճառով:

Կարինեն նախկինում մի քանի անգամ դատապարտվել է:

Նա ամուսնու հետ վարձակալական հիմունքներով բնակվել է Անդրֆեդերացիայի առաջին նրբանցքի վերոհիշյալ տան նկուղային հարկի սենյակներից մեկում: Տուժող Կարենը հարևան սենյակում ապրող կենվորի հյուրն էր:

Դեպքի պահին Կարինեի ամուսինը աշխատավայրում է եղել: Վերջինս դատարանում հպարտությամբ է նշել իր աշխատավայրը՝ Ազգային ժողով: Ասել է, թե այնտեղ «մոյշիկ» է աշխատում:

Դատարանում ավարտվեց վկաների հարցաքննությունը:

Իր ցուցմունքով հետաքրքիր «հանդես եկավ» վկա Գագիկ Հ.-ն: Հենց նա է դեպքի պահին եղել Կարինեի հարևան սենյակի վարձակալը, ու նրա հյուրն է եղել տուժող Կարենը: Նա նույնիսկ ականատես է եղել Կարենի ու Կարինեի միջև ծավալված «դրամայի վերջին ակորդին»…

Ներկայումս Գագիկը այլևս վարձակալ չէ, նա անօթևանների կացարանի բնակիչ է: Ասաց, թե արհեստավոր է, մի ժամանակ Ռուսաստանում ինչքան «սոված հայ կար», բոլորին կերակրել է: «Ես Հայաստանի ամենահարուստ տղեն կարայի ըլնեի»,- ասաց վկան, բայց նրա խոսքի մեջ ափսոսանքի նշույլ էլ չկար:

Գագիկն ասաց, թե «բացարձակապես» ամուսնացած չի եղել, երեխաներ չունի, տուն չունի՝ անտուն գյումրեցի է: Երկու օր է, ինչ աշխատանք է գտել, մի քիչ կաշխատի, նորից սենյակ կվարձի:

Գագիկը խմիչքի հանդեպ սեր ունի, ինչը չի թաքցնում. «Եթե չխմեմ, կյանքը չի շարունակվի, բայց խմիչքը ամեն մարդու համար չի… Ես էնքան եմ խմում, որ կարենամ աշխատեմ… իմ գործը աբիչնի գործ ա՝ շինարար եմ…»:

Խմիչքի հանդեպ վերաբերմունքն է նրան ու հանգուցյալ Կարենին մտերմացրել, չնայած տանտեր Խաչիկը նրանց ծանոթացրել էր, որովհետև երկուսն էլ գյումրեցի էին:

Տուժող Կարենը, ըստ Գագիկի, այդ բակ գնացել-եկել է նախկինում, մինչև իր կողմից այդտեղ սենյակ վարձակալելը: Կարենը ընկերներ է ունեցել այդտեղ, նրան տանտեր Խաչիկը ճանաչել ու թույլատրել է իր տան վարձակալներին այցելել:

Գագիկը տվյալ տանը 15 հազար դրամով սենյակ է վարձակալել դեպքից 15-20 օր առաջ: Կարենին Գագիկն ընդամենը երեք օր է ճանաչել, և Կարենը Գագիկին խնդրել է, որ մի քանի օր նրա սենյակում մնա, քանի որ տվյալ պահին գնալու տեղ չի ունեցել: Գագիկը թույլ է տվել. «Ասավ՝ տեղ չունեմ… Դե, մարդ ես… հո չէի՞ քշելու…»:

Ըստ Գագիկի՝ ինքը Կարենի կողմից ոչ մի ոտնձգություն չի նկատել Կարինեի նկատմամբ: Եթե նկատեր, թույլ չէր տա, որ նա մնա իր սենյակում, ինքը նման բաներ չի սիրում:

Դեպքի օրը տուժող Կարենը «թոք-ջիգյար էր առել, բերեց, Կարինեին տվեց, խնդրեց, որ նա սարքի: Կարինեն ուտելիքը սարքեց, ինձ ու Կարենին էլ սուրճ հյուրասիրեց»,- ասաց վկան: Ստացվում է, որ Կարենի ու Կարինեի հարաբերությունները շատ էլ լարված չեն եղել, Գագիկն էլ Կարենի կողմից անբարո արարքներ չի նկատել:

Դեպքի օրը Գագիկը առանց Կարենի մի շիշ օղի էր խմել, հետո Կարենի հետ սեղան է նստել, «թոք-ջիգյարը» ուտելու ընթացքում երկուսով ևս մի շիշ օղի են խմել:

Ամառային գիշեր էր, շատ տոթ: Կերել-խմել են ու տեղնուտեղը պառկել են քնելու: Գագիկն ասաց, թե իր սենյակի դուռը ինքը երբեք չէր փակում, մանավանդ նման շոգ գիշերները:

Գագիկին արթնացրել է Կարինեի «ճվճվոցը»: Կարինեն գոռացել է. «Ո՞ւմ էիր ուզում….»:

Աչքերը նոր բացած Գագիկը տեսել է, որ Կարինեի ձեռքին դանակ կա, իսկ Կարենի դոշը լրիվ արյունոտ է: Կարենը եղել է միայն շալվարով, վերևի մասում շոր չի եղել:

Կարինեն դանակը ձեռքին գնացել է իր սենյակը, որը գտնվել է Գագիկի սենյակի կողքին: Կարենն էլ ցանկացել է գնալ նրա հետևից ու ասել է. «Ախչի՛, քեզ տենց բան ո՞վ ասեց»:

Բայց սենյակի շեմքին՝ Կարենը թուլացել ու պպզել է, նրա գլուխը թեքվել է: Գագիկը տեղից վեր է կացել, Կարենի գլխին ջուր է լցրել, բայց Կարենը չի արձագանքել:
Հետո եկել է տանտեր Խաչիկը, նրա կին Դիանան շտապօգնություն է կանչել, եկել են բժիշկները ու «նասիլկով» տարել են Կարենին, ով արդեն «խռխռացնում էր»… Որոշ ժամանկ հետո եկել են ոստիկանները ու տարել են Կարինեին…

Պաշտպանի հարցին՝ Կարենը պառկել ու քնե՞լ է, թե՞ վեր է կացել նրա քնած ժամանակ, Գագիկը տարակուսեց. «Ա՛յ քուր ջան, ես ի՞նչ գիտեմ, հո Աստված չե՞մ… Քնած մարդն ի՞նչ կարա գիտենա՝ կողքի մարդը քնե՞լ ա, թե՞ չէ: Ես գիտեմ, որ մենք հաց կերանք ու պառկանք քնելու… Ես շատ սթափ քնող եմ, ճանճն էլ բզզա՝ կլսեմ… Եթե աղմուկ լիներ, Կարենը Կարինեին նեղեր, ես կլսեի, Կարինեի սենյակը իմ պատին կից ա էղել…»:

Գագիկը Կարինեի արարքին իր վերաբերմունքը հայտնեց. «Եթե նույնիսկ ինչ-որ բան էր եղել, նա կարար պատը ծեծեր ու ինձ զարթնացներ, տանտեր Խաչիկին կանչեր, ոչ թե նման ստոր քայլ աներ… Ես կյանքում մարդու վրա ձեռք բարձրացրած չկամ, ես միշտ խաղաղության աղավնի եմ էղել, էդ դեպքում էլ ամեն բան կլուծեի, սենց բան չէր ըլնի…»:

Գագիկը նաև մտաբերեց. «Էդ օրը որ նստած էինք, Կարենն ասեց, թե ուզում ա գնա Գյումրի՝ կնոջ ու էրեխու գերեզմանին… Փաստորեն, Աստված նրան կանչեց…»:

Վկա Գագիկը նաև մտորեց, որ եթե Կարենին չթողներ իր սենյակում մնար, այս դեպքը չէր լինի. «Մեղքը իմ վիզնա՞… Կռայնին ե՞ս եմ…»:

Թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել՝ Գագիկն ասաց. «Իրանք էրկուսը գիտեն, մեկ՝ մեռնողը, մեկ էլ՝ ինքը» ու ցույց տվեց ամբաստանյալի տեղում նստած Կարինեին, ով Գագիկին ոչ մի հարց չտվեց:

Հաջորդ դատական նիստին դատարանը կհրապարակի գործում եղած փաստաթղթերն ու այլ ապացույցները և կհարցաքննի ամբաստանյալ Կարինե Սոբչենկոյին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում