Նորագույն Boeing 787 Dreamliner ինքնաթիռը 248 օր անընդհատ աշխատանքից հետո հատուկ ծրագրային ապահովման սխալի հետևանքով կորցնում է կառավարումը: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Ընկերությունը հայտարարել է, որ խնդիրը դիտվում է միայն լաբորատոր պայմաններում, իսկ շահագործվող բոլոր ինքնաթիռների ծրագրային ապահովումը պարբերաբար վերբեռնվում է և այդպիսի խափանումը դրանց դեպքում բացառվում է:
Այնուամենայնիվ, ներկայումս Boeing-ն աշխատում է Dreamliner-ի ծրագրային ապահովման թարմացման ուղղությամբ:
Ներկայումս տարբեր ավիաընկերություններ ավելի քան 250 Boeing 787 Dreamliner են օգտագործում:












































