Իտալական «Միլան»-ի ֆրանսիացի հարձակվող Ժերեմի Մենեզը որակազրկվել է 4 խաղով «Ջենոա»-ի դեմ (1:3) խաղի ընթացքում վատ պահվածքի համար, տեղեկացնում է Football Italia-ն:
Ֆրանսիացին երկրորդ զգուշացումից հետո սկսել է վատ խոսքեր հղել հանդիպման գլխավոր մրցավարի հասցեին:
Այսպիսով, Մենեզը բաց կթողնի «Նապոլի»-ի, «Ռոմա»-ի, «Սասուոլո»-ի և «Տորինո»-ի դեմ հանդիպումները և կվերադառնա խաղադաշտ միայն վերջին տուրի` «Ատալանտա»-ի դեմ խաղի ժամանակ:
https://youtu.be/8KrXxHbY90s






































