ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով շաբաթներ առաջ վիրահատվել էր Գերմանիայում, արդեն վերադարձել է Հայաստան: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը: Նա նշեց, որ հետվիրահատական շրջանը շատ լավ է անցնում եւ Ռոբերտ Քոչարյանը իրեն շատ լավ է զգում: Նա, թեեւ չխոսեց, թե երկրորդ նախագահը ինչ վիրահատության է ենթարկվել, բայց SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ կիստա են հեռացրել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








































