Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլը, ով ներկայումս հանդես է գալիս ամերիկյան «Նյու Յորք Կոսմոս» ակումբում, հայտարարել է, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, ում դեմ երբևէ խաղացել է:
«Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ում դեմ երբևէ խաղացել եմ: Ինձ բախտ է վիճակվել խաղալ Զիդանի, Ռոնալդոյի, Ֆիգուի, Քրիշտիանու Ռոնալդուի հետ: Բայց Մեսսին տարբերվում է նրանցից:
Նա ամեն ինչ հեշտությամբ է անում, անգամ անհնարինը: Երբ հետևում ես Լեոյի խաղին, կարող ես կարծել, թե նա բակում ընկերների հետ ֆուտբոլ է խաղում»,- Goal-ը մեջբերում է Ռաուլի խոսքերը:









































