Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Ինչ են մտածել Ռուսաստանն ու Ադրբեջանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հայտարարություն են տարածել Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումների, ինչպես նաև այդ շրջանակում երկու երկրների նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու հարցի քննարկման մասին: Սրանից զատ, համանախագահները անդրադարձել են նաև մայիսի 3-ին ԼՂՀ ում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին: Նրանք հայտարարել են, որ Ղարաբաղի ժողովուրդն, իհարկե, ունի իր ապագան որոշելու իրավունք, բայց ընտրությունները չեն ճանաչվում և չեն կարող ազդել ԼՂՀ կարգավիճակի որոշման վրա: Համանախագահները նշում են, որ չեն ճանաչում ԼՂՀ անկախությունը և հետևաբար նաև անցկացվող ընտրությունների արդյունքները:

Թե ինչքանով են կապված Սարգսյան-Ալիև նոր հանդիպման կազմակերպման ջանքերն ու ղարաբաղյան ընտրությունները չճանաչելու մասին հայտարարությունները, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը բանակցային գործընթացում կարծր դիրքորոշում ունի, և սրա մասին է վկայում նաև այն, որ Փարիզի հանդիպումներից հետո ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ Հայաստանը բաց է բանակցությունների համար: Նա հայտարարել էր նաև, որ հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցությունը կօգնի բանակցային կառուցողական ջանքերին:

Ասել է թե` համանախագահները փորձում են Ալիևին բերել բանակցային սեղան և այդ պատճառով ժեստեր են անում Ադրբեջանի ուղղությամբ: Եվ սա ակնհայտ է: Այսինքն` Բաքուն երևի թե հրաժարվում է նախագահների մակարդակով հանդիպումից: Ինչն է պատճառը, դժվար է ասել, բայց կա՛մ Բաքուն խուսափում է, այսպես ասած, առերեսումից և հրադադարի խախտման համար պատասխան տալուց, կա՛մ Ալիևը իրեն թույլ է տալիս նման դիրքորոշում ցուցաբերել և ապավինել հրադադարի խախտման մարտավարությանն ու բանակցային պարտավորություններ չստանձնել:

Թե որտեղ և երբ են համանախագահները պլանավորում անցկացնել նախագահական հանդիպումը` պարզ չէ: Օրինակ` մայիսի 9-ին և՛ Սարգսյանը, և՛ Ալիևը կլինեն Մոսկվայում շքերթի: Կա՞ նրանց հանդիպում կազմակերպելու պլան, թե՞ ոչ` ցույց կտա ժամանակը: Մոսկվան հաստատ դեմ չի լինի, որպեսզի օգտագործի նաև բանակցային գործընթացում սեփական կշիռը և այսպես ասած` կուրատորությունը ցուցադրի: Սակայն դատելով համանախագահների հայտարարությունից` մոսկովյան հանդիպման պարզապես կարող են և չհասցնել: Եթե, իհարկե, Ռուսաստանն Ալիևի հետ սեպարատ համաձայնության չգան ու անակնկալ չմատուցեն և՛ ամերիկյան ու ֆրանսիական կողմերին, և՛ Հայաստանին, ու կազմակերպեն Սարգսյան-Ալիև հանդիպում Մոսկվայում:

Չի բացառվում, որ Ալիևը դրա համար էլ հրաժարվում է համանախագահների ընդհանուր առաջարկից: Իսկ որ Սարգսյանը միանշանակ պատրաստ է Մոսկվայի ցուցումով Ալիևի հետ ցանկացած հանդիպման, ակնհայտ դարձավ Սերժ Սարգսյանի պոզներյան հարցազրույցից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում