Բրիտանիան ՄԱԿ-ին հայտնել է սև շուկայում ուրանի հարստացման տեխնոլոգիաներ գնելու Իրանի փորձերի մասին՝ ասվում է ՄԱԿ-ի փորձագիտական խմբի զեկույցում:
Reuters-ի փոխանցմամբ՝ փաստաթղթում նշվում է, որ բրիտանական կառավարությունը հայտնաբերել է միջուկային տեխնոլոգիաների գնման ցանց, որը կապված է իրանական 2 ընկերությունների՝ Centrifuge Technology Company-ի (TESA) և Kalay Electric Company-ի (KEC) հետ:
Ներկայում KEC-ը գտնվում է ՄԱԿ ԱԽ-ի պատժամիջոցների ներքո, իսկ TESA-ն՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի, որոնք ընկերություններին կասկածում են ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների մշակմանը մասնակցություն ունենալու մեջ:








































