Շվեյցարական Nestle ընկերությունը հետ է կանչել իր արտադրանքի մի մասը Իտալիայի և Իսպանիայի իր խանութներից այն բանից հետո, երբ ԴՆԹ-թեստը ցույց է տվել ընկերության որոշ ապրանքներում ձիու մսի առկայություն,- հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այսպիսով, աշխարհի խոշորագույն սնունդ արտադրողը ևս հայտնվել է ԵՄ անդամ երկրներում սկանդալի կենտրոնում:
Անցած ուրբաթ օրը Բյուսելում ԵՄ անդամ երկրների փորձագետների արտահերթ հանդիպման ժամանակ որոշվել է կառույցի անդամ բոլոր երկրներում ստուգել մսից պատրաստված բոլոր ապրանքներում ձիու մսի պարունակությունը:









































