Saturday, 18 05 2024
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Երբ հստակ ազդակ լինի ԵՄ-ից, մեր քայլերն ավելի արագ և ճկուն կլինեն
17:30
Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել
Մոսկվան կայունացնող դեր է վերագրում իրեն և Բաքվին, ապակայունացնող՝ Երևանին և Արևմուտքին
17:09
Պանամայի դրոշով նավթատար նավը հրթիռային հարվածների է ենթարկվել Եմենի ափերի մոտ
Հնդկաստանի դեսպանի դիվանագիտական դիտողությունը Երեւանին
Ապօրինի զենքի վաճառք է կասեցվել
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ

Ռուսաստանում ոչ մի դաս չեն քաղել հայերի ցեղասպանությունից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինացի հրապարակախոս, հեղինակավոր վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը:

Պրն․ Պորտնիկով, ինչպե՞ս կբնութագրեք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների արտաքին քաղաքական ենթատեքստը: Դուք, իհարկե, տեղյակ եք Անկարայի և Մոսկվայի միջև լարված հռետորաբանությանը: Ինչ ելք կարող է այս բոլորը ունենալ, ինչպիսի զարգացումներ կարող են սկզբնավորվել:

Ես կարծում եմ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից հետո տեղի ունեցող իրադարձությունները հատուկ հետևանքներ չեն ունենա: Նախագահ Պուտինը, որպես հայերի ցեղասպանությունը ճանաչած երկրի ղեկավար, չէր կարող չգալ Երևան և չասել այն խոսքերը, որոնք մենք նրանից լսեցինք: Նախագահ Էրդողանն, իր հերթին, չէր կարող հանդես չգալ այդ հայտարարության կոշտ քննադատությամբ: Ինձ համար այդ հայտարարության բարոյականությունն այն է, որ այն պետությունը, որը դատապարտում է մարդկանց զանգվածային ոչնչացումը, չպետք է լինի պատերազմ հրահրող սեփական սահմաններին մոտ, չպետք է հետապնդի այլ ժողովուրդների էթնիկական պատկանելիության պատճառով, ինչը տեղի է ունենում ղրիմյան թաթարների նկատմամբ: Նա պետք է մարդկային հանդուրժողականության և հարգանքի օրինակ լինի մարդկային ճակատագրերի նկատմամբ, այլ ոչ թե բարբարոսության և ագրեսիայի: Գերմանիայի և Ֆրանսիայի դեպքում Էրդողանը նույնպես հարցեր ունի` պատմության տեսանկյունից, իսկ Ռուսաստանի դեպքում մենք խոսում ենք խնդիրների մասին: Դա վկայում է այն մասին, որ Ռուսաստանում ոչ մի դաս չեն քաղել հայերի ցեղասպանությունից, քանի որ երկիրը դեռևս հղի է մարդկանց նկատմամբ ագրեսիայով և ատելությամբ, ինչպես դա եղել է 100 տարի առաջ շատ պետությունների հետ: Այնպիսի տարեթվերը, ինչպիսին հայերի ցեղասպանությունն է, նշվում են այն բանի համար, որ ոչ մի նման բան այլևս տեղի չունենա: Դա բարոյական նպատակն է, իսկ քաղաքականը, ինձ թվում է, կապված է նրա հետ, որ Ռուսաստանը զարգացնելու է իր տնտեսական ու քաղաքական հարաբերությունները` կախված ներկայիս տակտիկական շահից: Դրանք ղեկավարվում են առաջին հերթին այն մարդկանց կողմից, ովքեր նկատի ունեն այն արդյունքը, որին հնարավոր է հասնել քաղաքական, ռազմական բնույթի կոնկրետ պայմանավորվածություններով , իսկ Անկարան բազմիցս ցուցադրել է արտաքին քաղաքականության մեջ իր պրագմատիկ մոտեցումը: Ես չեմ կարծում, որ դրանք լուրջ հետևանքներ կունենան: Ինչ-որ խաղաղություն կտիրի, որից հետո մենք կտեսնենք, թե որ մակարդակի վրա են գտնվում ռուս-թուրքական հարաբերությունները: Մյուս կողմից` այլ հարց է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև փոխհամաձայնություն ձեռք չբերվի ինչ-որ տնտեսական հարցերի շուրջ, ինչպիսին «Թուրքական հոսքի» կառուցումն է, բայց դա որևէ կերպ չի ազդի Պուտինի` Երևան այցելությունների վրա:

Ինչպե՞ս եք գնահատում տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ընդունման իրողությունը: Որքանո՞վ են այդ ճանաչումները օգնում ամրացնել Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը:

Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը կախված է բազմաթիվ գործոններից: Իրականում` հայկական պետության գոյատևումը կախված է նրա լավ հարաբերություններից թե’ հետխորհրդային տարածքի երկրների հետ, այդ թվում` Վրաստանի և Ռուսաստանի, թե’ հարևանների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ աշխարհագրությունը շատ մեծ նշանակություն ունի, և այն փոխել հնարավոր չի: Հայաստանը եղել, կա ու կմնա այն երկիրը, որը սահմանակից է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի հետ: Հայաստանի համար շատ կարևոր է, որ հարևանների հետ սահմանները լինեն խաղաղ: Դա հնարավոր է, հաստատելով նորմալ հարաբերություններ Իրանի հետ, հետո` հարաբերությունները Վրաստանի հետ, հետո` Թուրքիայի, իսկ հետո` Ադրբեջանի: Ակնհայտ է այն, որ Հայաստանին հարկավոր է գտնել իրական լծակներ, որոնք կօգնեն կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ ու կարգավորման իրական ճանապարհ դուրս գալ, այլ ոչ թե սառեցնել Ղարաբաղյան հակամարտության հարցը: Ակնհայտ է, որ հարաբերությունների կարգավորման երաշխավոր կարող են հանդիսանալ տարբեր երկրներ, այլ ոչ միայն Ռուսաստանը: Ավելին` եթե Ռուսաստանը հանդիսանա խաղաղության երաշխավոր, ապա դա հղի է մի շարք իրադարձություններով, այդ պատճառով պետք է նման խնդիրների կարգավորման լուծումը փնտրել ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև երկխոսության միջոցով: Դա պլանային քաղաքականություն է, որը չի կարող հենվել զուտ այն հույսի վրա, որ եթե Ղարաբաղյան հակամարտության գոտում սրում լինի, ապա Ռուսաստանը կարող է մնալ Հայաստանի կողքին: Դա ամենահեռանկարային քաղաքականությունը չէ: Այդ պատճառով ես վստահ եմ, որ Հայաստանի ապագան և անվտանգությունը ԵՄ-ի հետ են, այն մոդուլի հայտնաբերմամբ, որը կօգնի Հայաստանին երկխոսության մեջ մտնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

-Առաջիկայում ըստ ամենայնի Փարիզում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Անցյալ շաբաթ Երևանում Օլանդի և Պուտինի հանդիպումից հետո որքանո՞վ է հավանական, որ կողմերը կարող են ԼՂ հիմնահարցում գալ ինչ-որ համաձայնության, և որքանո՞վ է հավանական, որ այժմ Մոսկվային Ղարաբաղում պետք է կարգավորում և առաջընթաց:

Ես կարծում եմ, որ այստեղ պետք չէ մտածել, թե ով կբանակցի Մոսկվայի հետ Ղարաբաղի համար, այլ այն, թե հենց Երևանն ինչ տարբերակներ պատրաստ է դիտարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, որտեղ հաշվի կառնվեն Օբամայի կամ Օլանդի կարծիքները, այլ ոչ թե Պուտինի, և ես չէի դիտարկի միջազգային քաղաքականությունը որպես վաճառք ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի միջև: Ռուսաստանի հետ ոչ ոք վաճառք չի անում, Ռուսաստանին ուղղակի հիշեցնում են, թե ինչպիսին է միջազգային իրավունքը և ինչպես պետք է իրեն պահի միջազգային հարթակներում, քաղաքակիրթ աշխարհում: Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն առաջին հերթին կապված են նրա հետ, որ քաղաքակիրթ աշխարհը ցույց է տալիս, որ ինքը չի պատրաստվում ապրել այն օրենքներով, որոնք իրեն թելադրում է Ռուսաստանը, և որ Ռուսաստանը երբեք չի կարող իրեն ստիպել ապրել այդ կանոններով: Այդ պատճառով Ռուսաստանի հետ «առեւտրի» հարցը ինձ համար տարօրինակ է: Եթե Ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանը ցանկանա որոշ տարրեր օգտագործել` Արևմուտքի վրա ճնշում գործադրելու համար, ապա Արևմուտքը այնպես կանի, ինչպես Ուկրաինայի դեպքում: Այնպես որ` այստեղ պետք չէ ինչ-որ պահպանողական տեսություններ կազմել, այլ արտաքին քաղաքական ընտրություն կատարել՝ հասկանալով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման կոճակը գտնվում է ոչ թե Մոսկվայում այլ Վաշինգտոնում և ԵՄ-ում:

Անցյալ շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կանի ամեն ինչ, որպեսզի Անկարան վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Ինչո՞ւ է Ռուսաստանին հարկավոր վավերացված հա-թուրթական արձանագրություն, առավել ևս` բացված սահման, դիվանագիտական հարաբերություններ Երևանի և Անկարայի միջև, այն դեպքում, երբ ռուսական ռազմական ներկայությունը առավելապես կենտրոնացած է հայ-թուրքական փակ սահմանի վրա:

Դա առաջին հերթին կապված է նրա հետ, որ Ռուսաստանը ցանկանում է տարածաշրջանային խաղացող լինել, և այդ կերպ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելը կարող է այդ հարցում նշանակություն ունենալ: Եվ հետո` Ռուսաստանը կարող է հանդես գալ նման արտաքին քաղաքական նախաձեռնություններով, որոնց իրականացմանն ինքը չի հավատում: Մի բան է աջակցել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, մեկ այլ բան է այն գիտակցումը, որ դրանք դժվար թե մոտ ժամանակներս վավերացվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում