«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի կարծիքով՝ Անգլիայում իրեն հավասարը չկա: Այս մասին գրում է BBC-ն:
«Վերջին տասնհինգ ամիսների տվյալներով՝ ես հանդիսանում են Անգլիայի լավագույն մարզիչը: Մի ժամանակ առաջ խոսում էին այն մասին, թե իբր Գվարդիոլան փոխարինելու է ինձ, իսկ հիմա ուրիշ մարզիչների են իմ պաշտոնի համար գտել, երբ հայտնի դարձավ, որ Պեպը «Բավարիա»-ն է գլխավորելու:
Ես նվաճել եմ Անգլիայի Պրեմիեր Լիգայի, Սուպերգավաթի ու Անգլիայի Գավաթի հաղթողի կոչումները: Ոչինչ չես կարող փոխել. վերջին տասնհինգ ամիսներին լավագույնը ես եմ»,- ասել է Մանչինին:






































