«Հայ ժողովուրդը 20 տարվա մեջ գրանցում է առաջին հաղթանակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մենք բոլորս գիտենք, որ հաղթել ենք, 20 տարվա ընթացքում առաջին անգամ պետք է ընդունենք, որ ժողովուրդը հաղթել է. ոչ թե Րաֆֆին է հաղթել և Սերժը պարտվել, այլ ժողովուրդն է հաղթել:
Առաջին հերթին հայ ժողովուրդն է հաղթել՝ մայրաքաղաքում, Գյումրիում, Վանաձորում, Սյունիքում հաղթել ենք: Հայաստանն արժանի է դե յուրե նախագահաության:
Պարզապես ասում եմ՝պատասխան են տալու բոլոր նրանք, ովքեր գողացել են հայ քաղաքացու ձայնը՝ ինձ համար կարևոր չէ, որ կուսակցությունից է՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՀԿ, թե Ժառանգություն՝ պատասխան են տալու, մենք հաղթել ենք: Հայ ժողովուրդը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթեց»-ասաց թեկնածուն և նշեց, որ մնացած բոլոր հարցերին կպատասխանի վաղը՝ Ազատության հրապարակում:







































