Ինչպես տեղեկացնում է Երևանի «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը, փետրվարի 18-ին «Փյունիկ»-ն ստուգողական հանդիպում է անցկացրել «Օլիմպիկ Սարաևո»-ի հետ: Այսօր նույնպես երևանյան թիմը հաջողության հասնել չի կարողացել՝ պարտվելով 0:4 հաշվով:
Հատկանշական է, որ մրցակիցը երկու անգամ «Փյունիկ»-ի դարպասը գրավել է 11 մետրանոց նշակետից:
Երեք գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում. «Օլիմպիկ»-ից աչքի են ընկել Սմայիչը, Մերհեմիչը և Դուլժևիչը, իսկ ընդմիջումից հետո իր անվան դիմաց մեկ գոլ է գրանցել Մուհարեմովիչը:








































