Շքեղության իրեր արտադրող ֆրանսիական PPR ընկերությունը հայտնել է 2012-ին գրեթե 21%-ով վաճառքի աճի մասին՝ գերազանցելով LVMH-ին, որի ցուցանիշը եղել է 19%, հայտնում է RBC Daily-ն:
Եկամտի աճն ապահովել է PPR-ի հիմնական նորաձև ապրանքանիշերի, մասնավորապես՝ Gucci-ի և Yves Saint Laurent-ի արտադրանքների վստահ պահանջարկը: 2013-ին ընկերությունը պետք է կետրոնանա իր համար երկու հիմնական ուղղությունների վրա՝ լյուքս և սպորտային հագուստների վրա:
Ընկերության եկամուտն ավելացել է 20.8%-ով՝ մինչև 9.74 մլրդ եվրո, մաքուր եկամուտը՝ 6.3%-ով՝ մինչև 1.05 մլրդ եվրո:
PPR-ը հույս ունի այս տարի ազատվել La Redoute-ից՝ ֆրանսիական խոշորագույն հագուստ արտադրողից, որն արտադրանքը տարածում է կատալոգների միջոցով:
Առայժմ լյուքսն ապահովում է ընկերության եկամտի առյուծի բաժինը, այս ոլորտում հիմնական եկամուտն ապահովում են 3 ապրանքանիշերը՝ Gucci-ն (59%), Bottega Veneta-ն (15%) և Yves Saint Laurent-ը (8%):
Սպորտային բրենդներին, մասնավորապես՝ Puma-ին և Volcom-ն, բաժին է հասնում ըկերության վաճառքի 3.5 մլրդը՝ 2011-ի 3.2 մլրդի դիմաց:
PPR-ը հույս ունի, որ մինչև 2020-ն ընկերության տարեկան եկամուտը կաճի մինչև 24 մլրդ եվրո:











































