Վրաստանի արևելքում գտնվող Շիդա Քարթլի շրջանում Կասպի քաղաքի ոստիկանության շրջանային շենքի առաջ ռումբ է պայթեցվել:
Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ պայթյունից տուժել է շինության ճակատային հատվածն ու շենքից աջ տեղակայված մեքենան: Ոստիկաններից և անցորդներից ոչ ոք չի տուժել:
Ձերբակալվել է մեկ կասկածյալ:
Փաստի առթիվ Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով (ուրիշի սեփականությանը կանխամտածված վնաս հասցնելը կամ ոչնչացնելը) քրեական գործ է հարուցվել:











































