2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ կազմակերպված ընտրական կեղծիքներն ուղեկցվել են նաև լրագրողների նկատմամբ բռնություններով և նրանց գործունեությունը խոչընդոտելու փաստերով:
Մասնավորապես՝
1.հարձակման է ենթարկվել www.1in.am լրատվական էջի լրագրող Մարինե Խառատյանը, մասնավորապես հայհոյանքների ուղեկցությամբ խլել են նրա տեսախցիկը, խոչընդոտել աշխատանքը:
2.բռնություն է կիրառվել www.lragir.am լրատվական էջի լրագրող Արտակ Համբարձումյանի նկատմամբ:
Նման ճնշումները և բռնություններն ունեն ընտրությունների կեղծիքները, խախտումները քողարկելու ակնհայտ միտում:
Դատապարտելով լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները և նրանց գործունեությունը խոչընդոտելու փաստերը՝ պահանջում ենք իրավապահ մարմիններին անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը կատարած մարդկանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար:
Անպատժելությունը պետք է դադարեցվի, հակառակ դեպքում այն կշարունակվի, որի ողջ պատասխանատվությունը հերթական անգամ կրելու են Հայաստանի Հանրապետության իշխանությունները:









































