Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ռոլան Կոբիան իր վերաբերմունք է արտահայտել Իլգար Մամեդովի և Տոֆիկ Յաղուբլուիի ձերբակալությունների վերաբերյալ ԵՄ հայտարարությանը, որը Ադրբեջանի կողմից որպես ճնշում է ընկալվում:
Ինչպես տեղեկացնում է Кавказ Online-ը, Կոբիան նշել է, որ Քեթրին Էշթոնը և Շտեֆան Ֆյուլեն պաշտոնական հայտարարություն են արել այդ կապակցությամբ:
«Ներկայացված հայտարարություններին միացել են նաև ուրիշները: Բնականաբար, մենք հարգանքով ենք վերաբերվում խոսքի ազատությանը: Չնայած նրան, որ Ադրբեջանը պաշտոնապես ԵՄ անդամ չէ, պետությունը միացել է գործընկերության համաձայնագրին և իր վրա կամավոր պարտավորություններ է վերցրել: Մենք հարգանքով ենք վերաբերվում Ադրբեջանի անկախությանն ու ինքնավարությանը: Սակայն, եթե որևէ պետություն իր վրա միջազգային իրավունքի վերաբերյալ պարտավորություն է վերցրել, ապա անպատճառ պետք է դրանք կատարի»,- նշել է Կոբիան:










































