Սան Ֆրանցիսկոյում կայացել է բարձրերով ամենամյա մարտը,- հաղորդում է UPI-ն:
Սուրբ Վալենտինի օրվան նվիրված միջոցառմանը մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Նրանք կռվել են բարձերով մի քանի ժամ շարունակ, որից հետո դեպքի վայր ժամանել են հավաքարարները:
Ինչպես նշել են կոմունալ տնտեսության դեպարտամենտում՝ մարտի հետևանքները վերացնելու համար ծախսվել է հինգ հազար դոլար:
Թե քանի մարդ է մասնակցել փետուրները մաքրելուն՝ հայտնի չէ: Նաև չի նշվում, թե որքան ժամանակ է ծախսվել մաքրության վրա:








































