Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

«Գիտեք չէ 6 համարը»

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից արձանագրված խախտումները ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածի համար: 

Ընտրատեղամասում դիտորդի ազատ տեղաշարժմանը խոչընդոտում

1. 30/01 ընտրական տեղամասում խոչընդոտվել է դիտորդի ազատ տեղաշարժման իրավունքը, մասնավորապես հանձնաժողովի անդամներից Վալերի Ջաղինյանը կազմակերպության դիտորդին բարձր ձայնով և կոպտորեն նկատողություն է արել, իբր նա չհրկիզվող պահարանի մոտ կանգնած հանձնաժողովի նախագահի փաստաթղթերին է նայում, մինչդեռ դիտորդը չհրկիզվող պահարանին մեջքով փորձել է շրջանցել հանձնաժողովի նախահագի և քարտուղարի սեղանը և մոտենալ հանձնաժողովի մյուս անդամների սեղաններին, երբ հանձնաժողովի նախագահին դիտորդը հարցրել է, թե արդյոք նա էլ է կարծում, որ տվյալ դեպքում ինքը խախտում է ընտրական կարգը, նախագահը պատասխանել է. «Նման բան չեմ նկատել, նկատելու դեպքում կմիջամտեմ, քո փոխարեն լինեի չէի պատասխանի հանձնաժողովի անդամին, իսկ հանձնաժողովի անդամի մասին ում, ինչ պետք է կասեմ»

Ընտրողների ազատ կամքի արտահայտմանը խոչընդոտելու/ընտրողների ուղղորդման դեպքեր

1. 30/11 և 30/12 ընտրական տեղամասերի անմիջապես դիմացը կանգնած են երկու տղաներ, որոնցից մեկը ուղղորդում է ընտրողներին, մասնավորապես նրանց ասում է. «Գիտեք չէ 6 համարը»:

2. 29/18 ընտրական տեղամասում ընտրողներին տեղամաս տեղափոխում են 0696 Լ պետհամարանիշի միկրոավտոբուսով:

3. 29/27 ընտրական տեղամաս ընտրողներին տեղափոխում են ավտոմեքենաներով:

4. 13LO 902 պետհամարանիշի սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան պարբերաբար ընտրողներին տեղափոխում է 29/29 ընտրական տեղամաս:

Կուտակումներ ընտրատեղամասում

1. 32/14 ընտրական տեղամասում քվեարկության սենյակում ժամը 14:01-ին միաժամանակ գտնվել է ավելի քան 40 ընտրող:

2. 29/27 ընտրական տեղամասում ժամը 12:18-ին դիտորդը հայտնել է, որ տեղամասում պարբերաբար գտնվել են ավելի քան 30 ընտրողներ, որ իրավիճակը լարված է և չի վերահսկվում:

Ընտրական տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն

1. 40/33 ընտրական տեղամասում` քվեարկության սենյակում գտնվել են համայնքի գյուղապետի որդին երկու ոստիկանների հետ, ովքեր տեղամասում գտնվելու իրավունք չեն ունեցել:

2. 31/25 ընտրական տեղամասում ինչ-որ քաղաքացի անհընդհատ ներս ու դուրս է արել ու առաջարկել իր օգնությունը, որից դժգոհել են նաև հանձնաժողովի անդամները:

Քվեարկության կարգի խախտումներ

1. 32/14 ընտրական տեղամասում ժամը 14:00-ի դրությամբ ընտրողների թիվը չի հայտարարվել:

2. 32/56 ընտրական տեղամասում ընտրողը օգնել է օգնության կարիք ունեցող քաղաքացուն, սակայն նրանց տվյալները չեն գրանցվել:

Այլ խախտումներ

1. 32/14 ընտրական տեղամասում ընտրացուցակում մի շարք անձնագրային տվյալներ կան առանց ստորագրության, ինչպես նաև ստորագրություններ առանց անձնագրային տվյալների, դիտորդը նաև նկատել է, որ ընտրացուցակներում միևնույն ստորագրությունը կրկնվում է մի քանի անգամ:

2. 32/14 ընտրական տեղամասում ժամը 15:44-ին հանձնաժողովի անդամ Քաչակուլյան Գոհարը ընտրացուցակում ստորագրել է 3 քաղաքացու տվյալների դիմաց, այնուհետև ընտրացուցակում մոտ 3-ական քաղաքացիների տվյալների դիմաց ստորագրել են նաև հանձնաժողովի անդամներ Բալայան Էմման, Մարկոսյան Սոնիկը, Մարկոսյան Վիկտորյան և Մարգարյան Գոհարը:

3. 30/01, 30/06, 30/31 ընտրական տեղամասերում նախապես ելունդներից առանձնացված է եղել մոտ 5-10 քվեաթերթիկ, 30/01 ընտրական տեղամասում մինչ դիտորդի մոտենալը հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամին ասել է, որ պահի դրանք, բայց դիտորդը մոտեցել է և առաջարկել նախագահին կանխարգելել նման խախտումը

4. 32/05 ընտրական տեղամասում քաղաքացին քվեարկել է մոր փոխարեն, խախտումը նկատել է Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Գևորգ Քոթանջյանը, ով խախտման մասին տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինիս կողմից արձանագրություն չի կազմվել:

Հարկ ենք համարում հայտնել, որ կազմակերպության նախորդ հաղորդագրության մեջ նշված որոշ տեղամասերում արձանագրված խախտումների մասին բարձրաձայնելու համար կազմակերպության դիտորդների նկատմամբ ճնշումներ են գործադրվել. փորձ է արվել սահմանափակել նրանց ազատ տեղաշարժը տեղամասում, մի տեղամասում նույնիսկ հանձնաժողովի ներկայացուցիչը սպառնացել է, թե «ընտրությունները այնուամենայնիվ ավարտվելու են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում