El Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին մասնակցելու է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչին:
Վերջին օրերին Չավին մարզվել է անհատական ծրագրով և վերականգնողական կուրսեր անցել: Հիշեցնենք, որ կիսապաշտպանը վնասվածքի պատճառով չի մասնակցել Լա Լիգայի վերջին երկու խաղերին:
Պարբերականը տեղեկացնում է, որ Չավին կարող է հանդիպմանը մասնակցել առաջին րոպեներից:









































