ՀՀ Վերահսկիչ պալատի լրատվական ծառայության հաղորդմամբ, այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն վերահսկիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստ, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանում ռուս-հայկական (Սլավոնական համալսարանին հատկացված բյուջետային և արտաբյուջետային միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործման նկատմամբ համատեղ իրականացված վերահսկողության արդյունքները:
ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը կարևորել է երկու երկրների ստուգող մարմինների կատարած աշխատանքն ու առաջարկները: ՎՊ նախագահը նշել է, որ կրթական այս հաստատությունը հայ- ռուսական գիտական, կրթական, նաև մշակութային կապերն ամրապնդող կարևոր օղակ է և այն ստեղծվել է երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերով :
Անդրադառնալով Սլավոնական համալսարանում համատեղ իրականացված ստուգման արդյունքներին` ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը առանձնացրել է մի քանի խնդիրներ, որոնք ավելի ընդգրկուն ու համակողմանի ներկայացրել է Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահը:
Նշվել է, որ Սլավոնական համալսարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու, համալսարանի նյութատեխնիկական բազան թարմացնելու և բուհ-ին ռուսական գիտական դրամաշնորհներից օգտվելու իրավունք տրամադրելու համար անհրաժեշտ է վերանայել համալսարանի գործունեությունը կարգավորող իրավական ակտերը:
Կարևորելով կատարված համատեղ վերահսկողությունը` ՌԴ Հաշվիչ պալատի նախագահը նշել է, որ սա համատեղ աշխատանքի առաջին փորձը չէ, բազմաթիվ համատեղ ստուգումներ են անցկացրել հայ-ռուսական համագործակցության տարբեր ոլորտներում`զինված ուժերում, սահմանապահ զորքերում: Նա նշել է, որ համատեղ աշխատանքի ընթացքում անդրադարձ է եղել նաև պարենային ծրագրերի ու միջպետական այլ համաձայնագրերի իրագործման խնդի Երկու երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարները նշել են, որ համատեղ ստուգումների փորձը ցույց է տալիս, որ վերահսկիչ մարմիններն աշխատում են մեկ ընդհանուր թիմով, ընդհանուր սկզբունքներով ու կանոններով:











































