Էրեբունի 11/37 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարեն Ամիրջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թեև առավոտից որևէ միջադեպ չի գրանցվել, 1652-ից ընտողից մասնակցել է 610-ը, սակայն մտահոգություն հայտնեց, որ ընտրատարածքից դուրս կատարվում են իրադարձություններ, մասնավորապես՝ մարդկանց խումբ-խումբ բերելը: Նա չբացառեց, որ հնարավոր է՝ ընտրակաշառք էլ բաժանած լինեն, քանի որ սպասվածից շատ մարդ է գալիս ընտրության:
Ի դեպ, այս ընտրատեղամասում վստահված անձ ուներ միայն Սերժ Սարգսյանը:









































