ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 դպրոց քվեարկության էր եկել կնոջ ու դստեր հետ:
Բագրատյանը հայտնել է, որ ինքը քվեարկել է նոր Հայաստանի համար: Քվեարկվելիս մտածել է, որ ինքն առաջին անգամ է նման բան անում, այսինքն՝ որպես նախագահի թեկնածու ընտրում ինքն իրեն:
Հրանտ Բագրատյանը նշեց, որ ընտրախախտումները զանգվածային բնույթ են կրում՝ բաժանվում են ընտրակաշառքներ, մարդկանց տարբեր քաղաքներ են տանում ու լրացուցիչ ցուցակներով ընտրել տալիս։











































