ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել են հաջորդ շաբաթ Փարիզում ևս մեկ հանդիպում անցկացնել: Այս մասին APA գործակալությանը հաղորդել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը:
Նրա խոսքով՝ մինչ տարածաշրջան կրկին այցելելը, միջնորդները ծրագրում են արտգործնախարարների ևս մեկ հանդիպում կազմակերպել Փարիզում: Ժակ Ֆորը հայտնել է, որ առաջարկն արվել է, այժմ իրենք սպասում են կողմերի պատասխանին:
Նրա խոսքով՝ ծրագրվում է, որ նման հանդիպումը կանցկացվի մոտ ժամանակներս, հնարավոր է՝ հաջորդ շաբաթ:
Նա նշել է, որ համաձայն համանախագահների ծրագրի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նախ կկայանա առանձին, այնուհետև՝ «3+2» ձևաչափով:








































